Կոնվերս Բանկը գործարկել է USSD ծառայությունը
Տնտեսություն
14:43 19/02/2018
Հայաստան

Կոնվերս Բանկը գործարկել է USSD ծառայությունը

Կոնվերս Բանկը գործարկել է USSD ծառայությունը, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս արագ՝ առանց Բանկ այցելելու կամ զանգահարելու, օգտվել բանկային որոշ ծառայություններից:  Ինտերնետ հասանելիություն ևս  չի պահանջվում:

«USSD ծառայությունը  մատչելի է  և դրանից օգտվելու համար  հավելյալ ունակություններ հաճախորդներից չի պահանջվում: Այն Կոնվերս Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս օպերատիվ տեղեկատվություն ստանալ վճարային քարտի մնացորդի վերաբերյալ, ստանալ տվյալ քարտով իրականացված վերջին 4-ից մինչեւ 5 գործարքների քաղվածքը, ինչպես նաեւ օրվա ցանկացած ժամի արգելափակել քարտը:  Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը բջջային հեռախոսից ուղարկել *116# հրամանը  և հետևել հրահանգներին»,-մանրամասնում են բանկից:

Մեկ հեռախոսահամարին կարելի է կցել ԱՐՔԱ համակարգի անդամ հանդիսացող, ակտիվացված  USSD ծառայությամբ բանկերի՝ առավելագույնը 5 քարտ:  Այս ծառայության համար բջջային հեռախոսակապի օպերատորի կողմից քարտապանից որևէ  հավելյալ գանձում չի կատարվելու: 

«Ներկայումս Կոնվերս Բանկի այս ծառայությունը հասանելի է Հայաստանի Բիլայն և Վիվասել ՄՏՍ բջջային օպերատորների բաժանորդների համար: Քայլեր են ձեռնարկվում նաև այլ օպերատորի հաճախորդների համար նման  ծառայության ներդրման ուղղությամբ»,- նշում են բանկից: 

Մանրամասները և ծառայության սակագները՝  այս հղմամբ:

Placeholder
Կոնվերս Բանկը գործարկել է USSD ծառայությունը