Աթլետ Լևոն Աղասյանը՝ Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող
Սպորտ
17:48 19/02/2018
Հայաստան

Աթլետ Լևոն Աղասյանը՝ Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող

Ստամբուլում անցկացվել է աթլետիկայի Բալկանյան երկրների մեծահասակների ձմեռային 23-րդ առաջնությունը, որին մասնակցել է Հայաստանի հավաքականի 11 մարզիկ:

Ինչպես տեղեկացնում են ՀԱՕԿ-ից, եռացատկորդ Լեւոն Աղասյանը 16 մ 35 սմ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ՝ գերազանցելով Բուլղարիայի ներկայացուցիչներին: 23-ամյա կապանցին ընթացիկ մրցաշրջանում հասցրել է հաղթել նաև Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում:

Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքում դարձել է բրոնզե մեդալակիր:

 

Placeholder
Աթլետ Լևոն Աղասյանը՝ Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող