Այս տոնը պարտավորեցնում է մեզ՝ լինել ավելի ուժեղ ու միասնական. Արցախի նախագահ
Քաղաքական
18:54 19/02/2018
ԼՂՀ

Այս տոնը պարտավորեցնում է մեզ՝ լինել ավելի ուժեղ ու միասնական. Արցախի նախագահ

Արցախի վերածննդի օրվա առթիվ փետրվարի 19-ին Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել  պարգևատրման հանդիսավոր արարողություն:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ իր խոսքում Նախագահ Սահակյանն Արցախյան շարժումը որակել է որպես մեր ժողովրդի նորագույն պատմության ամենավառ էջերից մեկը:

«Այս տոնը պարտավորեցնում է մեզ՝ լինել ավելի ուժեղ ու միասնական, շարունակաբար ամրապնդել մեր անկախ պետականությունը, երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել բնակչության կենսապայմանները, լուծել սոցիալական խնդիրները»,- նշել է Բակո Սահակյանը:

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ բոլորս միասին, համատեղ ուժերով կիրականացնենք մեր ժողովրդի նվիրական իղձերն ու նպատակները՝ միշտ վառ պահելով 1988-ի ոգին: 

Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
 

Placeholder
Այս տոնը պարտավորեցնում է մեզ՝ լինել ավելի ուժեղ ու միասնական. Արցախի նախագահ