Թուրքիան Սիրիային պատերազմով է սպառնացել
Քաղաքական
16:50 19/02/2018
Աշխարհ

Թուրքիան Սիրիային պատերազմով է սպառնացել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիայի բանակին սպառնացել է պատերազմական գործողություններով, եթե այդ երկիրը սատարի Աֆրինի քրդական խմբավորումներին։ Այդ մասին գրում է «Լենտա.ռու»-ն։

Նախարարի խոսքով, քաղաք սիրական կառավարական զորքեր մտցնելու մեջ Անկարան խնդիր չի տեսնում, եթե դրանք տարածաշրջանը մաքրեն քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական զորքերից։ «Բայց եթե նրանք խմբավորումներին պաշտպանեն մեզնից, Թուրքիային և թուրք զինվորներին ոչ ոք չի կանգնեցնի։ Դա ճիշտ է նաև Մանբիջի և Եփրատից արևելք ընկած տարածքների համար»,- ասել է Չավուշօղլուն։

Placeholder
Թուրքիան Սիրիային պատերազմով է սպառնացել