Նավթի համաշխարհային գներն աճել են
Տնտեսություն
12:14 19/02/2018
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI  նավթի մարտյան ֆյուչերսների արժեքներն աճել են 1,25%-ով՝  կազմելով  62,45  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան  ֆյուչերսներն էլ աճել են 0,85%-ով՝ հասնելով բարելի համար 65,39  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճել են