Բիթքոինի փոխարժեքը հունվարից հետո առաջին անգամ հասել է 11,5 հազար դոլարի
Տնտեսություն
11:10 20/02/2018
Աշխարհ

Բիթքոինի փոխարժեքը հունվարից հետո առաջին անգամ հասել է 11,5 հազար դոլարի

Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝  բիթքոինը շարունակում է վերականգնվել անկումից հետո:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հունվարից հետո առաջին անգամ բիթքոինի փոխարժեքը հասել է 11,5 հազար դոլարի:

CoinMarketcap-ի տվյալներով՝  բիթքոինի փոխարժեքն աճել է  8,9 տոկոսով ՝ կազմելով  11,601 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինն աճել է 8,86 տոկոսով՝ հասնելով 11,474  դոլարի, OKEx-ում՝  9,3 տոկսով՝  կազմելով 11,489 դոլարի, իսկ Coindesk պորտալի տվյաներով՝  այն աճել է 2,7 տոկոսով՝ կազմելով 11,465 դոլար:

Այլ թվային արժույթների փոխարժեքը նույնպես  աճել է: Մասնավորապես,  Ethereum-ի փոխարժեքն աճել է 2,1%-ով և կազմել 952,02 դոլար, Ripple-ի փոխարժեքը  թանկացել է 1,35%-ով և կազմել 1,15 դոլար: Bitcoin Cash-ն էլ աճել է 2,5%-ով և հասել 1,545 դոլարի:

Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 512,21 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 38 տոկոսը, Ethereum-ին՝ 18%-ը, Ripple-ին՝ 9%-ը:

 

Placeholder
Բիթքոինի փոխարժեքը հունվարից հետո առաջին անգամ հասել է 11,5 հազար դոլարի