Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018-ի հունվարին աճել է 10.2 տոկոսով
Տնտեսություն
15:36 20/02/2018
Հայաստան

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018-ի հունվարին աճել է 10.2 տոկոսով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018  թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.2%-ով։

Ըստ ԱՎԾ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվարին  2017 թ-ի հունվարի համեմատ աճել է 13.9%-ով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել է 25%-ով:

Այսպիսով, այս տարվա հունվարին շինարարության ոլորտում աճը կազմել է 19.7 տոկոս` 9 միլիարդ 333.7 միլիոն դրամ, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝  7 տոկոս, առևտրաշրջանառությունն աճել է 17.3%-ով, ծառայությունների ծավալը՝  (առանց առևտրի) 15.2 տոկոսով:

Ինչ վերաբերում է սպառողական գների ինդեքսին, ապա հունվարին այն աճել 2.7%-ով:

Վիճակագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում 0.4%-ով նվազել է միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ կազմելով 17 մլրդ 535.7 մլն դրամ:

ԱՎԾ-ի տվյալներով՝ հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 47.6%-ով աճել է արտաքին առևտրաշրջանառությունը, ընդ որում` արտահանումն ավելացել է 45.2 %-ով,  իսկ ներմուծումը՝ 48.9%-ով:
 
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվարին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2 %-ով, մասնավորապես,  պետական հատվածում նախորդ տարվա համեմատ աշխատավարձն աճել է  7.1%-ով, մասնավոր հատվածում՝  11.3%-ով:
 

Placeholder
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018-ի հունվարին աճել է 10.2 տոկոսով