Արտոնյալ պայմաններ՝ Sհopin-ից օգտվողների համար
Տնտեսություն
10:42 21/02/2018
Հայաստան

Արտոնյալ պայմաններ՝ Sհopin-ից օգտվողների համար

Կոնվերս բանկն ու Հայփոստը համատեղ ակցիա են գործարկել Shopin ծառայությունից օգտվողների համար:

«Ակցիայի գործարկմամբ Կոնվերս Բանկը խորացնում է գործակցությունը Բանկի հիմնական բաժնետիրոջ՝ պարոն Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբում ներառված մեկ այլ կառույցի «Հայփոստ»-ի հետ՝ փոստային օպերատորի  Sհopin համակարգով անկանխիկ գնումներ կատարողներին  որոշ բանկային ծառայություններ մատուցելով արտոնյալ պայմաներով»,- ասել են Բանկում:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակցիայի շրջանակներում  Կոնվերս Բանկը  Shopin ծառայությունից 2017թ. ընթացքում օգտված հաճախորդներին առաջարկում է Visa Gold և Visa Classic քարտեր՝  50%-ով զեղչված սպասարկման վճարով, ինչպես նաև  վարկային սահմանաչափով Visa Virtual հաշիվներ:

«Մինչև 1 մլն դրամի չափով վարկային սահմանաչափը կարող է օգտագործվել միայն Հայփոստի Shopin ծառայությունից օգտվելու նպատակով (ապրանքներ ձեռք բերելու և գնված ապրանքի Հայփոստի կողմից առաքման ծառայության վճար)»,-եզրափակեցին Բանկում:

Զուգահեռաբար, Կոնվերս Բանկը Հայփոստի որոշ բաժանմունքների հաճախորդներին է առաջարկում ապառիկ վարկավորում՝ մրցունակ պայմաններով:

Մանրամասները՝ հղմամբ:

Placeholder
Արտոնյալ պայմաններ՝ Sհopin-ից օգտվողների համար