Եթե երիտասարդ գիտնականներին Եվրոպան առաջարկում է 3-5 հազար եվրո աշխատավարձ, նա երբեք չի մնա այստեղ աշխատելու. Վարդևան Գրիգորյան
Կրթություն, գիտություն
14:04 21/02/2018
Հայաստան

Եթե երիտասարդ գիտնականներին Եվրոպան առաջարկում է 3-5 հազար եվրո աշխատավարձ, նա երբեք չի մնա այստեղ աշխատելու. Վարդևան Գրիգորյան

«Երիտասարդ տաղանդավոր գիտականների արտահոսքն ավելի շատ պայմանավորված է իրենց կենսական մակարդակի ապահովմամբ, քան տարիքով գիտնականների՝ իրենց դեմը փակելու հանգամանքով»,- այսօր խորհրդարանում լսումների ժամանակ նման դիտարկում արեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը։

«Այդ երիտասարդներին եթե այսօր Եվրոպան առաջարկում է 3-5 հազար եվրո աշխատավարձ, նա երբեք 200 հազար դրամով չի մնալու այստեղ աշխատելու»,- ասաց պատգամավորը։

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  չհամաձայնվելով  պատգամավորի տեսակետի հետ՝ նշեց. «Ես խոսել եմ բնագիտության ուղղությամբ տասնյակ երիտասարդների հետ, որոնցից մի մասը, ցավոք  Հայաստանում չէ: Մարդիկ ասում են, որ իրենք ունեն արտերկրից 5000-7000 դոլարի առաջարկներ, բայց եթե իրենց ապահովվի 1000-1500 դոլարի կարգի աշխատանք՝ այնքան, որ կարողանան միջին մակարդակով ընտանիքը պահել, իրենք կմնան այստեղ»։

Նախարարի խոսքով՝ եթե երիտասարդին հնարավորություն տրվի հեռանկար ունենալու, որ 50 տարեկանում կարող է դառնալ լաբորատորիայի վարիչ, կստեղծի իր գիտական խումբը, կթողնի իր ձեռագիրը, կմտնի համալսարան ոչ թե 70-ականների տետրերով կարդալ դասախոսություն, այլ նոր մեթոդներ կներմուծի. «Այս հաճույքների համար մարդը կմնա Հայաստանում, կհրաժարվի բարձր աշխատավարձից: Վստահեցնում եմ ձեզ»։

Placeholder