Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ժամացույց է կառուցում, որը կաշխատի 10 հազար տարի
Տնտեսություն
13:20 21/02/2018
Աշխարհ

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ժամացույց է կառուցում, որը կաշխատի 10 հազար տարի

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը սկսել է ժամացույց կառուցել, որը կարող է աշխատել առանց մարդկային միջամտության 10 հազար տարի, գրում է Վեստի.ռու-ն:

Բեզոսն ասում է՝ քաղաքակրթությունն անկում կապրի, ներկայիս պետությունները կդադարեն գոյություն ունենալ, կգան կառավարման նոր ձևեր, և ոչ ոք չի կարող պատկերացնել աշխարհը 10 հազար տարի անց: «Բայց մենք կփորձենք դա անել ժամացույցի օգնությամբ»,- նշել է միլիարդատերը:

Նա իր Թվիթերյան էջում հրապարակել է հսկա մեխանիզմի տեղադրման տեսանյութը: Նախագծի համար ներդրել է  42 մլն դոլար: Նշվում է նաև, որ կոնստրուկցիայի բարձրությունը ավելի քան 152 մետր է: 

Placeholder
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ժամացույց է կառուցում, որը կաշխատի 10 հազար տարի