Աշոտ Կարապետյանը զբաղեցրել է նախավերջին տեղը
Սպորտ
13:37 22/02/2018
Հայաստան

Աշոտ Կարապետյանը զբաղեցրել է նախավերջին տեղը

Փհենչհանում այսօր լեռնադահուկային սպորտի հատուկ ոլորավայրէջքում հանդես է եկել Աշոտ Կարապետյանը:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ մրցմանը հայտավորված էր 108 մարզիկ, որից եզրագիծը հատել են միայն 43-ը: Հայ լեռնադահուկորդը 2:08.08 արդյունքով զբաղեցրեց նախավերջին՝ 42-րդ հորիզոնականը:

Այսպիսով, Հայաստանի մարզիկներն ավարտել են մրցելույթները Փհենչհան-2018-ում:

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացրեցին Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Աշոտ Կարապետյանը:

Placeholder
Աշոտ Կարապետյանը զբաղեցրել է նախավերջին տեղը