«Ժամանակ». Երևանի բժշկական համալսարանից օրդինատուրան կտեղավորվի՞ որևէ հիվանդանոցի թևի տակ
Օրվա մամուլ
10:03 22/02/2018
Հայաստան

«Ժամանակ». Երևանի բժշկական համալսարանից օրդինատուրան կտեղավորվի՞ որևէ հիվանդանոցի թևի տակ

«Ժամանակ»-ը գրում է. «ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանը և առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նոր բիզնես-պրոյեկտ են մտմտում:

«Նրանք ցանկանում են Երևանի բժշկական համալսարանից խլել օրդինատուրան և տեղավորել որևէ հիվանդանոցի թևի տակ՝ վերածելով սեփական բիզնես կենտրոնի: Այս պրոյեկտի իրականացումը հղի է ոչ միայն տասնյակ և հարյուրավոր դասախոսների գործազրկությամբ, այլ նաև երիտասարդ մասնագետների պատրաստման որակի էական անկմամբ: Հանուն հանրության առողջության՝ սրանց երկուսին էլ պետք է  հնարավորինս հեռու պահել  առողջապահությունից, քանի որ Բաբլոյանին ու Ալթունյանին փողից բացի, այս կյանքում ուրիշ որևէ բան չի հետաքրքում»,- գրել է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
«Ժամանակ». Երևանի բժշկական համալսարանից օրդինատուրան կտեղավորվի՞ որևէ հիվանդանոցի թևի տակ