«Ժամանակ». Դավիթ Լոքյանը հաճոյացել է Կարեն Կարապետյանին
Օրվա մամուլ
10:04 22/02/2018
Հայաստան

«Ժամանակ». Դավիթ Լոքյանը հաճոյացել է Կարեն Կարապետյանին

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կիրակի օրը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում հավաքել է կառավարության անդամներին:

«Կարապետյանի հրավերը բոյկոտել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, բայց բացը լրացրել է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ միջոցառման մասնակիցների հավաստիացումների՝ Լոքյանը այնքան է հաճոյացել Կարապետյանին, որ ոմանց մոտ ցանկություն է առաջացել րոպե առաջ լքել տարածքը՝ այս քստմնելի տեսարանից ազատվելու համար»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Ժամանակ». Դավիթ Լոքյանը հաճոյացել է Կարեն Կարապետյանին