Հայաստանի հինգ բռնցքամարտիկ Ստրանջայի մրցաշարի քառորդ եզրափակչում է
Սպորտ
20:03 22/02/2018
Հայաստան

Հայաստանի հինգ բռնցքամարտիկ Ստրանջայի մրցաշարի քառորդ եզրափակչում է

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները շարունակում են մրցելույթները:

Մրցումային 3-րդ օրը Հայաստանի հավաքականից 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը առավելության է հասել ադրբեջանցու նկատմամբ, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթել է Բուլղարիայի ներկայացուցչին, իսկ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պարտվել է բրազիլացի մարզիկին:

Հայաստանի հինգ ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է: Այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան:

Այսօր իր առաջին մենամարտը կանցկացնի 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը: Հաղթանակի դեպքում նա կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

 

Placeholder
Հայաստանի հինգ բռնցքամարտիկ Ստրանջայի մրցաշարի քառորդ եզրափակչում է