«Աէրոֆլոտ օփեն». Տիգրան Պետրոսյանը շարունակում է հաղթել
Սպորտ
15:51 23/02/2018
Հայաստան

«Աէրոֆլոտ օփեն». Տիգրան Պետրոսյանը շարունակում է հաղթել

Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարի երրորդ տուրում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սեթհուրամանին և հարյուր տոկոսանոց արդյունքով բաժանում է 1-2-րդ տեղերը:

ՀԱՕկ լրատվականի հաղորդմամբ՝ Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Արման Միքայելյան, Արամ Հակոբյան, Գաբրիել Սարգսյան՝ 1.5-ական միավոր (28, 46, 55, 56, 61-րդ տեղեր), Շանթ Սարգսյան՝ 0 (92-րդ):

Չորրորդ տուրում կկայանա առաջատարների՝ Վիորել Բոլոգան (Մոլդովա)-Պետրոսյան պարտիան:

Placeholder
«Աէրոֆլոտ օփեն». Տիգրան Պետրոսյանը շարունակում է հաղթել