«Ժամանակ». Ծառայողական մեքենաները կանցնե՞ն սեղմված գազով շահագործելուն
Օրվա մամուլ
09:54 24/02/2018
Հայաստան

«Ժամանակ». Ծառայողական մեքենաները կանցնե՞ն սեղմված գազով շահագործելուն

«Ժամանակ»-ը գրում է. «Հոջորդ շաբաթ կայանալիք ԱԺ-կառավություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները, հնարավոր է, վարչապետ Կարեն Կարապետյանին և ամբողջ կառավարությանը առաջարկեն, որ իրենց ծառայողական մեքենաները ևս անցնեն սեղմված գազի՝ դրանով խնայելով հսկայական ֆինանսական միջոցներ:

Ի վերջո, Կարեն Կարապետյանն ինքն էր ասում, որ եթե  բենզինը թանկ է, կա էժան այլընտրանք գազը:  Բենզինը իսկապես թանկ է, իսկ Հայաստանի բյուջեն՝ ծակ, այնպես որ՝ կառավարությունը լավ կանի, որ իր վրա խնայողության օրինակ ցույց տա: Թե՞ բենզինով մեքենա վարելը, այն էլ՝ հարկատուների հաշվին, իրենց մենաշնորհն է, իսկ երկրի մնացած բնակչությունը պետք է երջանիկ զգա այլընտրանքի գոյությամբ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Ժամանակ». Ծառայողական մեքենաները կանցնե՞ն սեղմված գազով շահագործելուն