«Ծառուկյան» խմբակցությունը չի միանա «Ելք»-ի նախաձեռնությանը. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
10:00 24/02/2018
Հայաստան

«Ծառուկյան» խմբակցությունը չի միանա «Ելք»-ի նախաձեռնությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ծառուկյան» խմբակցությունը որոշել է չմիանալ ՀՀ նախագահի ընտրության կարգի սահմանադրականությունը պարզելու համար «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: ՍԴ-ին դիմելու համար անհրաժեշտ է 21 ստորագրություն, սակայն «Ելք»-ն ունի 9 մանդատ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իրենց որոշման մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չկա:

«Մենք իրավաբանորեն խորհրդակցեցինք, քննարկեցինք և գտնում ենք, որ սահմանադրականության խնդիր կա, կա որոշակի տարընթերցման տեղիք տվող դրույթ, բայց դա իմ կարծիքով, որպես իրավաբան եմ ասում, բավարար չէ: Մենք քանի որ սովորություն չունենք անհեռանկարային հարցերին մասնակցել ընդամենը մասնակցելու համար, որոշեցինք ձեռնպահ մնալ», -նշել է նա:

Մինչդեռ նույն խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշել է. «Մենք նպատակահարմար չենք համարում, որովհետև Սահմանադրությամբ դա լուծված է, կառաջանա վակուում: Այսինքն՝ իրենց ասածը որն է, որ նոր նախագահ ընտրվի, հետո նոր գնանք դրա՞ն: Իրավաբանական պրոբլեմ կառաջանա, ինչու է հիմա, որովհետև, եթե ապրիլից հետո գործող նախագահի լիազորությունները դադարում են, չենք կարող վակուում թողնել և նախագահ չունենալ», -նշեց նա:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
«Ծառուկյան» խմբակցությունը չի միանա «Ելք»-ի նախաձեռնությանը. «Ժողովուրդ»