Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթել է Ալբանիային
Սպորտ
10:34 26/02/2018
Հայաստան

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթել է Ալբանիային

Եվրոպայի 2021 թ. առաջնության նախընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 84։65 հաշվով հաղթել է Ալբանիայի ընտրանուն։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Մեր թիմը մրցակցի նկատմամբ առավելություն է ունեցել բոլոր՝ չորս քառորդներում։ Սա շատ կարևոր հաղթանակ էր ազգային հավաքականի համար։ Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը դարձել է խմբի առաջատարը»,- նշում են ՀԱՕԿ-ից։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ալլան Հեսը։ Նա վաստակել է 21 միավոր։

Նախընտրական փուլի վերջին խաղը մեր ընտրանին կանցկացնի հունիսի 28-ին՝ մրցելով Դանիայի հետ։

Placeholder
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթել է Ալբանիային