Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը. Արցախի ԱԳՆ
Քաղաքական
19:51 26/02/2018

Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանություն է տարածել՝ կապված Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունման հետ:

«Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը, որով  երկրի օրենսդիր մարմինը վերահաստատում է 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր դիրքորոշումը: Այս քայլը ևս մեկ ձայն է ի սատարումն միջազգային հանրության՝ անպատժելիության դեմ պայքարին և ապագայում նման հանցագործությունների կանխմանն ուղղված ջանքերին»,- ասված է Արցախի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Placeholder
Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը. Արցախի ԱԳՆ