Նոր առաջարկ երիտասարդներին՝ Կոնվերս Բանկից
Տնտեսություն
15:00 26/02/2018
Հայաստան

Նոր առաջարկ երիտասարդներին՝ Կոնվերս Բանկից

Կոնվերս Բանկը ընդլայնել է «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շահառուների շրջանակը և երկարաձգել ժամկետը:

Այժմ դրա ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել Ուսանողական վարկավորման ծրագրում ներառված, որոշ  ԲՈՒՀ-երի  ուսանողներ, ինչպես նաև ԱՅԲ և Շիրակացի կրթահամալիրների 12-րդ դասարանի չափահաս աշակերտները և շրջանավարտները:

Կոնվերս Բանկի մամուլի ծառայության հաղորդմամբ, այս ակցիայի շրջանակներում՝ մինչև  մայիսի  31-ը, Կոնվերս Բանկի  քարտերով 500 հազար և ավելի դրամի անկանխիկ գործարքներ կատարած  շահառուներին գործող տոկոսադրույքից ցածր դրույքաչափով հիփոթեքային վարկի հնարավորություն կընձեռվի: Իսկ մինչև 400 հազար դրամ գումարով, 36 ամիս մարման ժամկետով և 15 տոկոս տարեկան դրույքաչափով վարկային սահմանաչափով MasterCard Standard պլաստիկ քարտ  կտրամադրվի առանց սպասարկման վճարի:

Ընդ որում, Բանկի կանխիկացման կետերում ու բանկոմատներում գումարի կանխիկացումից միջնորդավճար չի գանձվի:

«Կոնվերս Բանկը՝ ակցիայի շրջանակում հավելյալ հնարավորություններ է նախատեսել նաև կրթության գերազանց առաջադիմություն ունեցողների համար և նրանց է առաջարկում նվեր՝ Visa Classic կամ Master Standard քարտ՝ 150,000 ՀՀ դրամ մնացորդով»,-ասել են Կոնվերս  Բանկում:
Նշվել է նաև, որ նախորդ տարի Կոնվերս Բանկը ներգրավված է եղել կրթական տարբեր նախաձեռնություններում:

Մասնավորապես, մասնակցել է մի քանի դպրոցում  Ֆինանսական գրագիտության  դասավանդմանը, աջակցել է  Շիրակացի կրթահամալիրում բնական գիտությունների լաբորատոր համալիրի ստեղծմանը, կրթաթոշակներ է սահմանել Էորնեկեան հանրակրթական դպրոցի սաների համար և այլն: Կրթության, կրթական ծրագրերի և օլիմպիադաների աջակցությունը ներառված է նաև Կոնվերս Բանկի 2018թ գործունեության ծրագրում:

Ակցիայի մանրամասներին և ԲՈՒՀ-երի ցանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Placeholder
Նոր առաջարկ երիտասարդներին՝ Կոնվերս Բանկից