Թուրքիան Աֆրին բանակային և ոստիկանական հատուկ ջոկատներ է մտցրել
Քաղաքական
14:02 26/02/2018
Տարածաշրջան

Թուրքիան Աֆրին բանակային և ոստիկանական հատուկ ջոկատներ է մտցրել

Անկարան Աֆրին բանակային և ոստիկանական հատուկ ջոկատներ է մտցրել։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը։

«Աֆրին են ուղևորվել մեր հատուկ նշանակության ուժերը՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու և գործողությունը բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով»,- ասել է Բոզդաղը։
Նրա խոսքով, օդուժը շարունակում է հարվածել քրդական խմբավորումներին։

Թուրքիան Աֆրինում քրդական խմբավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսել էր հունվարի 20-ին։ Ինչպես հայտարարել են Անկարայում, մարտերի սկզբներից թուրքական ուժերը ոչնչացրել են ավելի քան երկու հազար զինյալ։

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին Սիրիայում հրադադարի հաստատման մասին բանաձև էր ընդունել, սակայն Անկարան հայտարարել էր, որ այդ որոշումը չի ազդի Աֆրինում գործողության վրա, քանի որ այն «ահաբեկիչների դեմ է»։


 

 

Placeholder
Թուրքիան Աֆրին բանակային և ոստիկանական հատուկ ջոկատներ է մտցրել