Թուրք կանանց խմբին Իրաքում մահապատժի են դատապարտել
Իրավունք
18:37 26/02/2018
Աշխարհ

Թուրք կանանց խմբին Իրաքում մահապատժի են դատապարտել

Իրաքի դատարանը որոշում է կայացրել մահապատժի ենթարկել 16 թուրք կանանց, որոնք մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարելու մեջ։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով CNN-ին։

Դատարանի ներկայացուցիչ Աբդուլ Սաթար Ալ-Բերաքվարը հայտարարել է, որ «մեղադրյալ կանայք խոստովանել են ԻՊ-ին հարելու մասին, քանի որ ամուսանացած են ԻՊ-ի անդամների հետ և նյութական ու տեխնիկական օգնություն են ցուցաբերել խմբավորմանը»։

Իրաքյան դատարանը հայտարարել է, որ դատավճիռը կարող է բողոքարկվել։

Placeholder
Թուրք կանանց խմբին Իրաքում մահապատժի են դատապարտել