Ոչ ոք ոչինչ չի կեղծել. Գագիկ Մելիքյան
Քաղաքական
14:07 28/02/2018
Հայաստան

Ոչ ոք ոչինչ չի կեղծել. Գագիկ Մելիքյան

ՀՀ ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն անձամբ հաշվել է բոլոր քվեաթերթիկները, և ոչ ոք ոչինչ չի կեղծել:

«Լենա Նազարյանը հաշվառման ընթացքում որևէ առարկություն չի հայտնել և արձանագրությունն անձամբ ստորագրել է», - ասաց նա:

Մելիքյանը նաև ընդգծեց, որ վերահաշվարկ կատարելու խնդիր չի տեսնում։ «Որպես հանձնաժողովի նախագահ՝ պաշտոնապես հայտարարում եմ, բոլոր անդամները մասնակցել են հաշվառման գործընթացին, բոլորը ստորագրել են արձանագրությունը», - հավելեց նա։

Placeholder
Ոչ ոք ոչինչ չի կեղծել. Գագիկ Մելիքյան