«Ժամանակ». Հրազդանում կրիպտոարժույթի մայնինգի կենտրոնացումը կհաջողի՞
Օրվա մամուլ
09:53 28/02/2018
Հայաստան

«Ժամանակ». Հրազդանում կրիպտոարժույթի մայնինգի կենտրոնացումը կհաջողի՞

«Ժամանակ»-ը գրում է, թե կրիպտոարժույթի մայնինգի ոլորտում մենաշնորհ հաստատելու Հայաստանի կառավարության փորձերը դատապարտված են ձախողման:

Թերթի տեղեկություններով՝ ««Առինջ մոլի»  հարևանությամբ գործում է  մայնինգի խոշոր կենտրոն: Չնայած կառավարության և վարչապետ Կարեն Կարապետյանի  բոլոր ջանքերին՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլոր մայներները ստիպված  լինեն տեղփոխվել հատուկ այդ նպատակով  Հրազդանում  ստեղծվող  ազատ տնտեսական գոտի  և այդտեղ կենտրոնացնեն  կրիպտոարժույթի մայնինգը, որևէ մայներ չի պատրաստվում  տեղափոխվել Հրազդան:

«Տպավորությունն այնպիսին է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր գրուպի» սեփականատեր  Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող ազատ տնտեսական գոտին վերածվելու է դատարկ տնտեսական գոտու»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
«Ժամանակ». Հրազդանում կրիպտոարժույթի մայնինգի կենտրոնացումը կհաջողի՞