Երկկողմանի մտահոգություններ կան. Լևոն Մկրտչյան
Կրթություն, գիտություն
16:55 28/02/2018
Հայաստան

Երկկողմանի մտահոգություններ կան. Լևոն Մկրտչյան

«Մենք անցկացրեցինք լսումներ Բարձրագույն կրթության օրինագծի մասին, ելույթ ունեցան 24 հոգի, որոնք բարձրաձայնեցին օրինագծի խոցելի կողմերի մասին, և մինչև այսօր մենք որևէ պատասխան չունենք սրա վերաբերյալ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին պատգամավորը հարցրեց. «Նախարարությունն ի՞նչ արձագանք է տվել։ Կխնդրեի պատասխանել, թե եղած բազմաթիվ առաջարկությունների պարագայում ի՞նչ վերաբերմունք է ցուցաբերում նախարարությունը, առավել ևս որ ոլորտում գրեթե բոլորի մոտ կան շատ մեծ մտահոգություններ ու անհանգստություններ»։

Լևոն Մկրտչյանը պատասխանեց, թե երկկողմանի մտահոգություններ կան։

«Մտահոգություն կա, որ օրենքը եթե չբերի իր անհրաժեշտ փոփոխությունները և այն դրական իրավիճակը, որի ժամանակ մենք կկարողանանք որակ ապահովել, ապա մենք կհայտնվենք շատ ավելի վատ վիճակի մեջ։ Հիմա ամփոփում ենք առաջարկությունները, և կխնդրենք, որպեսզի հերթականի ժամանակ քննարկում անենք։ Մինչ այդ ես պատրաստ եմ խմբակցությունների հետ հանդիպել, որպեսզի քննարկենք բոլոր հարցադրումները»։

Պատգամավորն արձագանքեց. «Մնանք հույով, որ օրենքը կբարելավվի»։

Placeholder