Brussels Airlines-ը քննարկում է Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը
Տնտեսություն
12:53 28/02/2018
Հայաստան

Brussels Airlines-ը քննարկում է Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը

Brussels Airlines բելգիական ավիաընկերությունը լրջորեն քննարկում է Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման հնարավորությունը: Այդ մասին Երևանում ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի հետ հանդիպմանը հայտարարել է ընկերության փոխնախագահ Հերման Կարպենտյերը:

Նա կարծիք է հայտնել, որ վերջին տարիներին ՀՀ ավիաշուկայում տեղի ունեցող դրական զարգացումները և ուղևորահոսքի աճի տեմպը կարող են դրական ազդել ավիաընկերության կողմից ՀՀ-ից կենտրոնական Եվրոպա կապող երթուղու շահավետության ապահովման վրա:

Վարչության փոխանցմամբ,  Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ ավիացիայի ոլորտում Հայաստանի և Բելգիայի միջև ապահովված է անհրաժեշտ իրավական դաշտ չվերթների բնականոն շահագործման համար, ինչպես նաև վերջերս նախաստորագրված ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման դեպքում ավիաընկերության համար կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ երթուղիների ցանցի ընլայնման համար:

Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ միջազգային օդանավակայանների մենեջեր Մարսելո Վոնդեն, ով ևս իր աջակցությունն է առաջարկել ավիաընկերությանը չվերթների կազմակերպման հարցում:

 

Placeholder
Brussels Airlines-ը քննարկում է Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը