Հայաստանում 2017թ-ին պանրի արտադրությունն աճել է
Տնտեսություն
16:21 28/02/2018
Հայաստան

Հայաստանում 2017թ-ին պանրի արտադրությունն աճել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականին Հայաստանում արտադրվել է 19 140.7 տոննա պանիր, ինչը 2016թ-ի համեմատ աճել է 14.2%-ով։

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նախորդ տարի 17%-ով նվազել է նաև թթվասերի արտադրության ծավալը՝ կազմելով 4 915.0 տոննա,  9.5%-ով ՝ կաթնաշոռի արտադրությունը և կազմել 864.1 տոննա:

Ինչ վերաբերում է կաթի արտադրությանը,  2017 թ-ին արտադրության ծավալն աճել 0,4%-ով և կազմել 461.8 մլն լիտր:

ԱՎԾ-ից  տեղեկանում ենք, որ նշված ժամանակահատվածում  2.7%-ով  աճել է նաև մածունի արտադրության ծավալը. եթե 2016թ-ին հանրապետությունում արտադրվել է 6 098.4 տոննա մածուն, ապա 2017թ-ին՝  6 261.5 տոննա։

Placeholder
Հայաստանում 2017թ-ին պանրի արտադրությունն աճել է