Կոստանյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Իրավունք
14:44 28/02/2018
Հայաստան

Կոստանյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։

«Ընտրությանը մասնակցեց 105 պատգամավորից 93 -ը: ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանի թեկնածությանը հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում կողմ էր քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 30»,- հայտնեց նա։

«Շնորհակալ եմ քվեարկության համար բոլորին՝ և կողմ, և դեմ ձայն տվողներին։ Հարգում եմ սկզբունքայնությունը և ինքս շատ հետևողական, սկզբունքային մարդ եմ։ Շնորհակալություն»,- իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր  նախագահ Գևորգ Կոստանյանը։
 

Placeholder
Կոստանյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ