Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սումգայիթյան ջարդերը միջազգային հարթակներում չեն արժանացել համարժեք քաղաքական և իրավական գնահատականի. Բաբլոյան
Խորհրդարանն այսօր աշխատանքը սկսեց Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհ դարձած հայերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։
«30 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետևանքով դաժանաբար սպանվեցին հայազգի հարյուրավոր բնակիչներ։ Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ջարդերի նպատակն էր հայերին վախեցնել նոր ցեղասպանությամբ և ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական շարժումից»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Նա շեշտեց, որ 30 տարի առաջ հայերի հանդեպ ադրբեջանական իշխանությունների կողմից ծրագրված և իրականացված ոճրագործությունը, ցավոք, մինչ այժմ միջազգային հարթակներում չի արժանացել համարժեք քաղաքական և իրավական գնահատականի։
«Դատապարտման բացակայությունն էլ ավելի խրախուսեց Ադրբեջանին այնուհետ իրականացնել էթնիկ զտումներ և ջարդեր Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում և Ադրբեջանի հայաբնակ այլ բնակավայրերում»,- ավելացրեց Արա Բաբլոյանը։