Տոկիոյում ներկայացվել են 2020 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի  թալիսմանները
Սպորտ
15:23 28/02/2018
Աշխարհ

Տոկիոյում ներկայացվել են 2020 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի թալիսմանները

Ճապոնիայում ընտրել են 2020 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի պաշտոնական թալիսմանները: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Քվեարկության արդյունքում, որին մասնակցել է Ճապոնիայի ավելի քան 16 հազար դպրոցներ աշակերտներ, հաղթել են ճապոնական անիմեի ոճով պատրաստված ֆիգուրները: Թալիսմաններից մեկն ունի կապույտ, մյուսը՝  կարմիր նախշ:

Նշվում է, որ ներկայացվել է թալիսմանի երկու հազար տարբերակ, սակայն եզրափակիչ փուլ է անցել երեքը:

Հիշեցնենք, որ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, Տոկիոյում:

 

Placeholder
Տոկիոյում ներկայացվել են 2020 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի թալիսմանները