Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս օրենքը Հայաստանին կմոտեցնի քաղաքակիրթ երկրների շարքին. Լևոն Ալթունյան
Մարտի 1-ից ուժի մեջ է մտել դեղերի կարգավորման մասին օրենքը, որով կարգավորվում է դեղերի շրջանառությունը Հայաստանում:
Գործադիրի այսօրվա նիստից հետո լրագրողների հետո զրույցում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն անդրադառնալով «Դեղերի մասին» օրենքին՝ նշեց, որ 4500 անուն դեղերից 2500-ը բաց կթողնեն միայն դեղատոմսով, իսկ 2000-ը կմնա ազատ վաճառքի մեջ:
Ինչ վերաբերում է այն դեղերին, որոնք բաց են թողնվելու դեղատոմսերով, Լևոն Ալթունյանն ասաց, որ մինչ դեղ օգտագործելը, առավելապես այն դեղը, որը պարունակում է հոգեմետ միջոց, նարկոտիկ նյութեր կամ պահանջում է պարբերաբար անցնել հետազոտություններ, դրանք անցնում են բժշկի նշանակման ներքո:
«Ընդ որում, բժիշկը կարող է լինել ոչ անպայման պոլիկլինիկայի աշխատակից, այլ՝ այն բուժող բժիշկը, որը տվյալ դեպքում հոգում է հիվանդի կարիքները», - նշեց առողջապահության նախարարը՝ հավելելով, որ այս օրենքը Հայաստանին կմոտեցնի քաղաքակիրթ երկրների շարքին, որտեղ արդեն տասնյակ տարիներով ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցները կարգավորում են համապատասխան օրենքներով:
Հարցին, թե ինչով են պայմանավորված օրենքի հետ կապված դժգոհությունները՝ Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հիմնական դժգոհությունները պայմանավորված են անտեղյակ լինելով»:
Նա նաև նշեց, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ քննարկումներ եղել են մասնագետների հետ, իսկ հասարակայնության լայն շրջանակի հետ քննարկումն իրականացվում է համապատասխան կայքում: