Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմեն Սարգսյան. Ամեն ինչ կանեմ, որպեսզի լինեմ ձեր բոլորի պատկերացրած նախագահը
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց բոլոր բարեմաղթանքների, լավ խոսքերի, ինչպես նաև քննադատությունների համար։
«Բոլոր քննադատությունները գրանցելու եմ, ուրախ կլինեմ շարունակել երկխոսությունը»,- ասաց նա։
Անդրադառնալով իր քաղաքացիությանը վերաբերող՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին՝ Սարգսյանն ասաց. «Հանրապետության նախագահն ինձ ազատել է դեսպանի պաշտոնից 2000 թվականի սկզբից, Բրիտանիայի քաղաքացի ես դրաձել եմ երկուսուկես տարի հետո 2002-ի երկրորդ կեսին։ Բրիտանական քաղաքացիությունից, ըստ օրենքի, հրաժարվել եմ և քաղաքացի չեմ 2011-ից, իսկ դեսպան դարձել է 2013 թվականի սեպտեմբերի 27-ին»։
Եզրափակելով խոսքը՝ կրկին հավելեց. «Ընտրվելու դեպքում ամեն ինչ կանեմ, որպեսզի լինեմ ձեր բոլորի մտածած կամ պատկերացրած նախագահը»:
Այնուհետև ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահը ներկայացրեց, որ ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին՝ ժամը 10:30- 11:30 ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում: