«Ժամանակ». Միքայել Մելքումյանը ստիպված է լինելու հրաժարվել ամբիոնի վարիչի պաշտոնից
Օրվա մամուլ
09:46 01/03/2018
Հայաստան

«Ժամանակ». Միքայել Մելքումյանը ստիպված է լինելու հրաժարվել ամբիոնի վարիչի պաշտոնից

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Տնտեսագիտական համալսարանում ամբիոնի վարիչ է և չի ուզում հրաժարվել այդ պաշտոնից, թեև ստիպված է լինելու:

«Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքով  ամբիոնի վարիչը հռչակվում է վարչական  աշխատող, իսկ օրենքը պատգամավորին արգելելու է զբաղվել վարչական աշխատանքով: Մինչև այժմ այն համարվում էր գիտամանկավարժական, որի արգելքը չկար: Եվ ահա Մելքումյանն ու «Ծառուկյան» դաշինքի որոշ պատգամավորներ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գրոհել են Գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանին՝ նրան մեղադրելով ոչ հավասարակշռված օրենքի նախագիծ ներկայացնելու համար»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
«Ժամանակ». Միքայել Մելքումյանը ստիպված է լինելու հրաժարվել ամբիոնի վարիչի պաշտոնից