Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրեդ Փիթն ու Լեոնարդո Դի Կապրիոն միասին կխաղան Տարանտինոյի նոր ֆիլմում
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմի գլխավոր դերերում հանդես կգան հոլիվուդյան հայտնի դերասաններ Բրեդ Փիթն ու Լեոնարդո դի Կապրիոն: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Դի Կապրիոն կկատարի վեսթերնների նախկին աստղ Ռիկ Դալթոնի, իսկ Բրեդ Փիթը՝ նրա դուբլյոր Քլիֆ Բուտի դերը:
Տարանտինոյի խոսքով՝ գործողությունը տեղի է ունենում Լոս Անջելեսում «հոլիվուդյան հիպիների ժամանակաշրջանում», երբ սպանվեց դերասանուհի Շերոն Թեյթը:
Ռեժիոսորը նշել է, որ Դալթոնն ապրում է Ռոման Պոլանսկու կնոջ՝ դերասանուհի Շարոն Թեյթի հարևանությամբ: 1969 թ-ի ամռանը դերասանուհին դարձավ աղանդավորական հանցավոր խմբի պարագլուխ Չարլի Մենսոնի համախոհների զոհը, որոնք ներխուժել էին նրա տուն և սպանել այնտեղ եղած մարդկանց:
Տարանտինոն նշել է, որ ֆիլմի սցենարի վրա աշխատել է 5 տարի: «Ես շատ եմ ուզում պատմել Լոս Անջելեսի և Հոլիվուդի այն պատմության մասին, որն այլևս չկա: Եւ ամենագեղեցիկն այն է, որ ինձ հաջողվեց դրանում ներգրավվել Դի Կապրիոյին և Փիթին»,- ասել է ռեժիսորը:
Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմը էկրան կբարձրանա 2019 թվականի օգոստոսի 9-ին: