Աէրոֆլոտ օփեն. Հայաստանի շախմատիստներն անմասն մնացին մրցանակային տեղերից
Սպորտ
10:24 01/03/2018
Հայաստան

Աէրոֆլոտ օփեն. Հայաստանի շախմատիստներն անմասն մնացին մրցանակային տեղերից

Մոսկվայում ավարտվել է «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը, որի գլխավոր A մրցաշարում գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և  Գաբրիել Սարգսյանը, 9 հնարավորից վաստակելով 6-ական միավոր, համապատասխանաբար, զբաղեցրել են 5-րդ և 8-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Արամ Հակոբյան՝ 5 միավոր (21-րդ տեղ), Մանուել Պետրոսյան՝ 4 (56), Հայկ Մարտիրոսյան, Արման Միքայելյան, Շանթ Սարգսյան՝ 3.5-ական (75, 79, 83):

Մրցանակային եռյակը կազմել են՝ Վլադիսլավ Կովալյով (Բելառուս)՝ 7.5 միավոր, Սեթհուրաման (Հնդկաստան), Դմիտրի Գորդիևսկի (ՌԴ)՝ 6.5-ական:

B մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցուցադրել են Տիգրան Քոթանջյանը՝ 6.5 միավոր (4-րդ տեղ), C մրցաշարում՝ Մարկ Բասենցյանը՝ 7 (4-րդ):

 

Placeholder
Աէրոֆլոտ օփեն. Հայաստանի շախմատիստներն անմասն մնացին մրցանակային տեղերից