Խոշոր հրդեհ Մաշտոցի պողոտայի գետնանցումի տարածքում. հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան
Հասարակություն
10:28 03/03/2018
Հայաստան

Խոշոր հրդեհ Մաշտոցի պողոտայի գետնանցումի տարածքում. հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան

Մարտի 3-ին, ժամը 05:33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ»  հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան:

Դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ և «ԱԲԿ» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում այրվում է կուտակված կենցաղային աղբ (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին:

Placeholder
Խոշոր հրդեհ Մաշտոցի պողոտայի գետնանցումի տարածքում. հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան