Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում աճել են ադամանդի և ոսկերչական իրերի արտադրության ծավալները:
Panorama.am-ը Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում է, որ 2017 թվականին Հայաստանում արտադրվել է 204 հազար 102 կարատ ադամանդ՝ 2016 թվականի համեմատ աճելով 62.7 տոկոսով:
2016 թվականին Հայաստանում արտադրվել է 125 հազար 431 կարատ ադամանդ:
Նշենք, որ Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:
Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա 2017 թվականին հանրապետությունում արտադրվել է 1 929.2 կգ ոսկերչական արտադրանք, ինչը 2016 թ-ի համեմատ 2.5 անգամ ավելի է: 2016թ-ի Հայաստանում արտադրվել է 781.2 կգ ոսկերչական արտադրանք: