Մեսսին իր կարիերայի 600-րդ գնդակն է խփել
Սպորտ
09:13 05/03/2018
Աշխարհ

Մեսսին իր կարիերայի 600-րդ գնդակն է խփել

Իսպանիայի առաջնությունում «Ատլետիկոյի» հետ խաղի ընթացքում Լեոնել Մեսսիի խփած գնդակը դարձել է նրա ողջ կարիերայի 600-րդ գնդակը:

Life-ը գրում է, որ կատալոնական ակումբի համար նա խփել 539 գոլ, ևս 61-ը՝  ազգային հավաքականի համար:

Նշենք, որ Մեսսին «Բարսելոնայում» խաղում է 2004 թվականից։ Այս ընթացքում նա 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 5 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր և 4 անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող:

Placeholder
Մեսսին իր կարիերայի 600-րդ գնդակն է խփել