Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում մեկ տարում արձանագրվել է 7.2% գնաճ
Տնտեսություն
18:19 05/03/2018
Հայաստան

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում մեկ տարում արձանագրվել է 7.2% գնաճ

2018 թվականի փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և մրգի՝ համապատասխանաբար 7.5% և 2.0% գնանկումը:

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. փետրվարին 2017թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 4.2%, իսկ 2018թ. հունվարի համեմատ` 7.5% գնանկում:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝  կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. փետրվարին 2017թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.2% գնաճ, իսկ 2018թ. հունվարի համեմատ`0.5% գնակում, ինչին մեծապես նպաստել է ձվի 3.1% գնանկումը:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ այս տարվա փետրվարին 2017թ. փետրվարի համեմատ գրանցվել է 9.5%, իսկ 2018թ. հունվարի համեմատ՝ 0.4% գնանկում:

2018թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նաև հրուշակեղենի 0.1% գնանկում, իսկ սուրճի, թեյի և կակաոյի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մսամթերքի ապրանքախմբում փետրվարին 2017թ. փետրվարի համեմատ գրանցվել է 14.1%, իսկ 2018թ. հունվարի համեմատ 1.0% գնաճ:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում էլ՝ արձանագրվել է 25.5%, իսկ 2018թ. հունվարի համեմատ`0.9% գնաճ:

Վիճակագրության համաձայն՝ 2018թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է նաև հացաբուլկեղենի և ձավարեղենի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.1%, յուղերի և ճարպերի՝ 0.3%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.4% գնաճ:
 

Placeholder
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում մեկ տարում արձանագրվել է 7.2% գնաճ