Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 36.9%-ով ավելացել է
Տնտեսություն
09:48 05/03/2018
Հայաստան

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 36.9%-ով ավելացել է

Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն ավելացել է։ Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2017 թվականին Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 28 046.7 հազար տոննա, ինչը 2016 թվականի համեմատ աճել է 36.9%-ով։

Վիճակագրության համաձայն, աճը հիմնականում տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին։ Մասնավորապես, 2017 թվականին ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 42.2%-ով  և կազմել  23 597.5 հազար տոննա։

Հաշվետու  ժամանակաշրջանում երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 640.0  հազար տոննա։ Այս ուղղությամբ աճը  2016 թ-ի  համեմատ կազմել է 1.1%:

Մայրուղային խողովակաշարային ճանապարհով էլ  2017 թ-ին  իրականացվել է  1 786.8 հազար տոննա (աճը կազմել է 11.3% ), իսկ օդային ճանապարհով՝  22.4 հազար տոննա բեռնափոխադրում (աճը՝ 22.4%)։

Placeholder
Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 36.9%-ով ավելացել է