Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայտնի են դարձել Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի շինարարության ժամկետները
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը հայտատարարել է, որ Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարությունը կսկսվի 2018-ի ապրիլի սկզբին։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ռուս նախարարը նշել է, որ անհրաժեշտ աշխատանքները սկսելու համար պետք է ունենալ 101 արտոնագիր, որոնցից այժմ կա միայն 90-ը։
Ըստ նախատեսվածի՝ ատոմակայանի շինարարության համար Ռուսաստանը 20 մլրդ դոլարից ավելի ներդրում է անելու։
«Աքքույու» ատոմային էլեկտրակայանի առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2023թ.-ին
Հիշեցնենք, որ Թուրքիայի Մերսինի նահանգի «Աքքույու» շրջանում ատոմային Էլեկտրակայանի կառուցելու վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ միջկառավարական համաձայնագիր Է ստորագրվել 2010 թվականին: «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը ներառում Է 4 Էներգաբլոկ, որոնցից ամեն մեկի հզորությունը կկազմի 1200 մտ: