Ալբերտ Էյնշտեյնի ջութակը աճուրդի է դրվել
Մշակույթ
20:18 06/03/2018
Աշխարհ

Ալբերտ Էյնշտեյնի ջութակը աճուրդի է դրվել

Ջութակը, որը պատկանում էր ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկին՝ Ալբերտ Էյնշտեյնին (1879-1955 թթ.), ուրբաթ օրը  Bonhams-ի Նյու Յորքի աճուրդում աճուրդում վաճառքի կհանվի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Daily Express-ին,  որի տվյալներով՝  նախնական լոտը գնահատվում է 100-150  հազար դոլար:

Ֆիզիկոսը սկսել է ջութակ նվագել 6 տարեկան հասակում: Սակայն միայն 13 տարեկանում, երբ Էյնշտեյնն իր համար բացահայտել է Մոցարտի ջութակի սոնատները, երաժշտությունը դարձել է նրա կյանքի մի մասը:

Նրա երկրորդ կնոջ՝ Էլզայի վկայությամբ, երաժշտությունն օգնում էր նրան, երբ նա խորհում էր իր տեսությունների մասին: Նշվում է նաև, որ Էյնշտեյնը հազվադեպ էր ճանապարհորդում առանց ջութակի:

Placeholder
Ալբերտ Էյնշտեյնի ջութակը աճուրդի է դրվել