Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտի 2017թ. 29% աճ է արձանագրվել, ինչը բավական լավ ցուցանիշ է։ Այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան Մաքֆիթերսին։
Հաշվի առնելով հայ մասնագետների բարձր որակները և ոլորտի զարգացման հեռանկարները՝ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ այդ ցուցանիշներն առաջիկայում կարող են բարձրանալ։ Նախարարը նշել է, որ հատկապես ՏՏ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության բավական հաջող փորձ է ձևավորվել և հույս է հայտնել, որ այն առաջիկայում առավել կընդլայնվի ու կզարգանա։
Նա նաև հույս է հայտնել ապագայում Հայաստանում տեսնել ամերիկյան ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաներ:
Բրայան Մաքֆիթերսն ընդգծել է, որ ՏՏ ոլորտն այն լավագույն օրինակն է, որտեղ Հայաստանն իրացնում է իր կրթված քաղաքացիների ներուժը, ինչը մեր երկրի լավագույն բնական ռեսուրսներից մեկն է։
Նա նաև նշել է, որ պատրաստ են աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ աջակցելու կիբերանվտանգության, թվայնացման խնդիրներում, ինչպես նաև խրախուսելու ամերիկյան գործարարներին՝ ներդրումներ կատարել Հայաստանում իրականացվող տրանսպորտային ծրագրերում։