«Տոլեռանդության» դաս՝ ադրբեջանական դպրոցում
Տարածաշրջան
15:46 06/03/2018
Տարածաշրջան

«Տոլեռանդության» դաս՝ ադրբեջանական դպրոցում

«Հանդուրժողականություն. ահա թե ինչպես են այն դասավանդում Ադրբեջանի դպրոցներում»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Նա տեղադրել է մի տեսանյութ, որտեղ ուսուցչուհին 7-9 տարեկան երեխաներին հարցնում է՝ ովքեր են մեր թշնամին, երեխաներն էլ միաբերան պատասխանում են՝ հայե՜րը:

Ինչո՞ւ են մեր թշնամին, շարունակում է ուսուցչուհին:

«Նրանք մեր բոլոր զինվորներին սպանել են»,-հետևում է տղա երեխաներից մեկի պատասխանը:

Ուսուցչուհին ապա անցնում է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի «օկուպացմանը»:

 

Placeholder
«Տոլեռանդության» դաս՝ ադրբեջանական դպրոցում