Ռուսական և վրացական կողմերը  պայմանավորվել են արդիականացնել և ընդլայնել Լարսի ճանապարհը. նախարար
Տնտեսություն
13:56 06/03/2018
Հայաստան

Ռուսական և վրացական կողմերը պայմանավորվել են արդիականացնել և ընդլայնել Լարսի ճանապարհը. նախարար

Ռուսական և վրացական կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Լարսի ճանապարհի ընդլայնման և անցակետերի արդիականացման ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է Լարսի մոտակայքում նախատեսվող թունելի կառուցմանը, նախարարն ասաց, որ  նախագծային աշխատանքները շուտով կավարտվեն և շինարարությունն այս տարի կսկսվի: 

Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհների մասին հարցին, նախարարը նշեց, որ Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու թեման բոլորի ուշադրության կենտրոնում է, բայց դա, ըստ նրա, ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների շրջանակում է:

«Իհարկե, Հայաստանը աշխատում է այլընտրանքային ճանապարհներ գտնելու ուղղությամբ: Պետք է նշեմ, որ այլընտրանքը միայն  Հարավային Օսիայով և Աբխազիայով ճանապարհները չեն: Մենք այսօր ունենք նաև այլընտրանքային լաստանավային ճանապարհ, որը գործում է շատ հաջող ու բեռների շատ մեծ մասն անցնում է այդ ճանապարհով»,- ընդգծեց նախարարը:

Placeholder
Ռուսական և վրացական կողմերը պայմանավորվել են արդիականացնել և ընդլայնել Լարսի ճանապարհը. նախարար