Մատենադարանի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը
Մշակույթ
13:44 06/03/2018
Հայաստան

Մատենադարանի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր հիմնադրամի տնօրեն է ընտրվել Վահան Տեր-Ղևոնդյանը: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել էր մեկ դիմում: Դիմում էր ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։

Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է Մատենադարանի զարգացման իր հնգամյա ծրագիրը, պատասխանել հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Այնուհետև խորհուրդն անցկացրել է փակ, գաղտնի քվեարկություն, որի  արդյունքում պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը միաձայն ընտրվել է Մատենադարանի տնօրեն:

 

Placeholder
Մատենադարանի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը