Հայտնի են դարձել Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի շինարարության ժամկետները
Տնտեսություն
12:12 06/03/2018
Տարածաշրջան

Հայտնի են դարձել Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի շինարարության ժամկետները

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն  Ալեքսեյ Լիխաչյովը հայտատարարել է, որ Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարությունը կսկսվի 2018-ի ապրիլի սկզբին։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ռուս նախարարը նշել է, որ անհրաժեշտ աշխատանքները սկսելու համար պետք է ունենալ 101 արտոնագիր, որոնցից այժմ կա միայն 90-ը։

Ըստ նախատեսվածի՝ ատոմակայանի շինարարության համար Ռուսաստանը 20 մլրդ դոլարից ավելի ներդրում է անելու։

«Աքքույու» ատոմային էլեկտրակայանի առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2023թ.-ին

Հիշեցնենք, որ Թուրքիայի Մերսինի նահանգի «Աքքույու» շրջանում ատոմային Էլեկտրակայանի կառուցելու վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ միջկառավարական համաձայնագիր Է ստորագրվել 2010 թվականին: «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը ներառում Է 4 Էներգաբլոկ, որոնցից  ամեն մեկի հզորությունը կկազմի 1200 մտ:

Placeholder