«Ժամանակ». Կադաստրի պետական կոմիտեն կարող է լուծարվել
Օրվա մամուլ
09:25 07/03/2018
Հայաստան

«Ժամանակ». Կադաստրի պետական կոմիտեն կարող է լուծարվել

«Ժամանակ»-ը գրում է. «Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում կառավարության կառուցվածքի հետ կապված քննարկումների ժամանակ հայտարարեց, որ Կադաստրի պետական կոմիտեն կարող է լուծարվել:

Ըստ Հարությունյանի՝ կոմիտեն կատարում է մի քանի նախարարությունների հետ առնչվող գործառնություններ, և երբ այդ ֆունկցիաները կբաժանվեն նախարարությունների միջև, ապա Կադաստրի կոմիտեի գոյությունը կդառնա ավելորդ, և այն կլուծարվի:

«Թե երբ դա տեղի կունենա, Հարությունյանը չկոնկրետացրեց»,- գրել է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Ժամանակ». Կադաստրի պետական կոմիտեն կարող է լուծարվել