Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան պատրաստվում է պատանեկան Օլիմպիական խաղերին
Սպորտ
17:41 07/03/2018
Հայաստան

Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան պատրաստվում է պատանեկան Օլիմպիական խաղերին

Հայաստանը ներկայացնող գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան 2018 թվականի Բուենոս Այրեսի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուց հետո, հայտնի մարզիչ Նատալյա Տիշինայի գլխավորությամբ շարունակում է մարզումները Նիժնի Նովգորոդում:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը պատմել է Յուլյայի՝ պատանեկան օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների մասին:

«Յուլյային մի շարք երիտասարդական մրցաշարեր են սպասվում, որոնցից առաջինը կլինի Սոֆիայում (մարտի 26-29-ը): Մայիսի վերջին Իսպանիայի Գվադալահարա քաղաքում կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը: Այնուհետև դադար կլինի, որից հետո Վոդոպյանովան Հայաստան կգա՝ մասնակցելու հանրապետության առաջնությանը, որն ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսին: Ավելի ուշ նախատեսում ենք Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք եւ միջազգային մրցաշար անցկացնել: Բուենոս Այրեսից առաջ Յուլյայի համար վերջին մեկնարկը սեպտեմբերին Տաշքենդում անցկացվելիք միջազգային մրցաշարն է: Սոֆիայի եւ Տաշքենդի երիտասարդական մրցաշարերը կանցկացվեն մեծահասակների աշխարհի Գավաթի խաղարկության փուլերին զուգահեռ, որտեղ Հայաստանը կներկայացնի Յասմինա Աղագուլյանը»,-  ասել է Գայանե Ներսիսյանը:

 

Placeholder
Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան պատրաստվում է պատանեկան Օլիմպիական խաղերին