Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրային խորհրդի, հանրաքվեի և անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրինագծերն ընդունվեցին
Խորհրդարանը քվեարկության ներկայացրեց Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։ Նախագծին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 32 պատգամավոր:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրինագիծը, որին կողմ քվեարկեց 89, դեմ՝ 8 պատգամավոր։
64 կողմ, 8 դեմ և 25 ձեռնպահ ձայների համարաբերկակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Քվերակության ներկայացվեց հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Վարման կարգով Արտակ Զեյնալյանն ասաց. «Մենք առաջարկություն էինք ներկայացրել, որպեսզի պարզաբանվի, թե ինչ է նշանակում կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, այս առաջարկության վրա որևէ դրական կամ բասացական որոշում չի հայտնվել։ Մենք դեմ ենք քվեարկելու այս օրենքի նախագծին, միևնույն ժամանակ որոշակի առաջարկություններ անելու ենք առաջինից երկրորդ փուլում»։
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ արձագանքեց, որ Սահմանադրական դատարանը վաղուց պարզաբանում ունի, և լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն չկա։
Օրինագծին կողմ էին 64, դեմ՝ 33 պատգամավոր, որոշումն ընդունվեց։